Չեխիա-Լեհաստան, Հունաստան-Ռուսաստան խաղերով ավարտվեցին խմբի երրորդ` եզրափակիչ խաղերը: Երկու հանդիպումում էլ գրանցվեց նույն` 1:0 հաշիվը: Երկու հանդիպումում էլ հաղթանակ տարան դաշտի պայմանական տերերը` դուրս գալով մեկ քառորդ եզրափակիչ: Չեխերը` առաջին, հույները` երկրորդ տեղով: Ասել է թե` ռուսները վերադառնում են Ռուսաստան, լեհերը մնում են Լեհաստանում` տանը մնացած օրիորդի կարգավիճակով: Երկու խաղերն էլ, ի դեմս պարտվող կողմերի, համոզչորեն վկայեցին, որ նման ֆուտբոլով հեռու չես կարող գնալ: Ու պատահական էլ չէ, որ չգնացին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ